Ժամանակակից ձգվող առաստաղներ՝ յուրաքանչյուր տարածքի համար

Elastix-ը նախագծում և իրականացնում է պրեմիում ձգվող առաստաղներ և ինտեգրված լուսավորության լուծումներ՝ ապահովելով բարձր որակ, ճշգրիտ իրականացում և երկարատև արդյունք։

Տեքստուրաներ և պրոֆիլներ

Ընտրեք Ձեր ինտերիերին համապատասխան տեքստուրան և պրոֆիլը։ Գույների ամբողջական տեսականին հասանելի է կատալոգում։

Գնի հաշվիչ

Մի քանի քայլով հաշվարկեք Ձեր առաստաղի գնի մոտավոր արժեքը։

Սա մոտավոր հաշվարկ է։ Վերջնական գինը կարող է փոխվել տեղում չափագրումից և նյութերի վերջնական ընտրությունից հետո։

Ինչու՞ ընտրել ձգվող առաստաղ

Բացահայտեք ձգվող առաստաղների հիմնական առավելությունները։

Պաշտպանություն ջրալցումից

Ձգվող առաստաղը կարող է պահել մեծ քանակությամբ ջուր վերևից արտահոսքի դեպքում՝ պաշտպանելով տարածքը և գույքը հնարավոր վնասներից։ Ջուրը հնարավոր է անվտանգ հեռացնել և վերականգնել առաստաղի սկզբնական տեսքը։

Անվտանգ և էկոլոգիական

Թաղանթները համապատասխանում են անվտանգության ստանդարտներին՝ հրակայուն են, հոտ չեն արձակում, ալերգեն չեն պարունակում և ամբողջությամբ վերամշակելի են։

Երաշխավորված որակ

Elastix-ը տրամադրում է 15 տարվա երաշխիք ձգվող առաստաղի նյութի և 3 տարվա երաշխիք՝ տեղադրման աշխատանքների համար՝ ապահովելով վստահություն և երկարատև արդյունք։

Դիզայնի անսահման ընտրություն

Գույների, տեքստուրաների և դիզայներական լուծումների լայն ընտրանի՝ անփայլ, փայլուն, սատինե, ֆոտոտպագրությամբ և այլ մակերեսներ։ Բազմաթիվ պրոֆիլային համակարգերը, լուսավորության տարբերակներն ու դեկորատիվ լուծումները հնարավորություն են տալիս ստեղծել յուրահատուկ առաստաղ՝ ցանկացած ինտերիերի և ոճի համար։

Կատարյալ հարթ մակերես

Ստեղծում է կատարյալ հարթ մակերես և թաքցնում էլեկտրալարերը, օդափոխության խողովակներն ու այլ ինժեներական գծերը։ Առաստաղը ժամանակի ընթացքում չի ճաքում, չի գունաթափվում և երկար տարիներ պահպանում է իր մաքուր ու անթերի տեսքը։

Լուսավորության լայն հնարավորություններ

Ձգվող առաստաղները համատեղելի են լուսավորության տարբեր լուծումների հետ՝ կետային լուսատուներ, LED ժապավեններ, գծային լուսավորություն, մագնիտային թրեքային համակարգեր, ջահեր և կախովի լուսատուներ։ Տարբեր համակարգերի համադրությամբ հնարավոր է ստեղծել ինչպես հիմնական, այնպես էլ դեկորատիվ լուսավորություն՝ ցանկացած ինտերիերի համար։

Ձգվող առաստաղների աճող պահանջարկը

Նոր վերանորոգումների մեջ ձգվող առաստաղ ընտրողների բաժինը (% առաստաղային շուկայի ընդհանուր ծավալից)

38%
2020
47%
2021
55%
2022
63%
2023
72%
2024
81%
2025
89%
2026

Ինչպե՞ս է կատարվում առաստաղի տեղադրումը

Պրոֆեսիոնալ տեղադրում 4 փուլով՝ արագ, կոկիկ և մաքուր։

Չափագրում
1

Չափագրում

Այցելում ենք Ձեր տարածք, կատարում ճշգրիտ չափագրում և օգնում ընտրել Ձեր ինտերիերին համապատասխան գույները, ոճը, լուսավորության համակարգը և դեկորատիվ լուծումները։

Պրոֆիլի մոնտաժ
2

Պրոֆիլի մոնտաժ

Տեղադրում ենք բոլոր պրոֆիլները, անցկացնում անհրաժեշտ մալուխները և նախապատրաստում լուսավորության ու մյուս համակարգերի տեղադրումը։

Առաստաղի տեղադրում
3

Առաստաղի տեղադրում

Թաղանթը տաքացնում ենք մասնագիտական սարքավորումներով և ձգում պրոֆիլների վրա՝ ստանալով կատարյալ հարթ մակերես։ Այնուհետև տեղադրում և միացնում ենք լուսավորության համակարգերն ու դեկորատիվ տարրերը։

Նախագծի ավարտ և հանձնում
4

Նախագծի ավարտ և հանձնում

Աշխատանքը հանձնում ենք ընդունման ակտով և տրամադրում մինչև 15 տարվա երաշխիք։ Տեղադրման ժամկետը կախված է մակերեսից և նախագծի ծավալից։

Պատրա՞ստ եք սկսել Ձեր նախագիծը

Ունե՞ք հարցեր կամ ցանկանում եք պատվիրել ձգվող առաստաղ։ Կապվեք մեզ հետ՝ անվճար խորհրդատվության և չափագրման համար։

Հետևեք մեզ

Կապ

elastix.ceiling@gmail.com

Elastix-ի մասին

ՃԿՈՒՆ ԼՈՒԾՈՒՄ` ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՌԱՍՏԱՂ

Elastix-ը պրեմիում ձգվող առաստաղների ոլորտում առաջատար ընկերություն է, որը համադրում է ժամանակակից տեխնոլոգիաները, բարձրակարգ նյութերը և տարիների փորձը։ Մենք առաջարկում ենք նորարարական և որակյալ լուծումներ՝ օգնելով իրականություն դարձնել մեր հաճախորդների ցանկացած գաղափար։ Անհատական մոտեցման, պրոֆեսիոնալ աշխատանքի և անխափան սպասարկման շնորհիվ յուրաքանչյուր նախագիծ իրականացնում ենք բարձր պատասխանատվությամբ՝ ստեղծելով երկարատև, հուսալի և գեղագիտական արդյունք։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է յուրաքանչյուր տարածք վերածել ժամանակակից, էլեգանտ և ֆունկցիոնալ միջավայրի՝ առաջարկելով պրեմիում ձգվող առաստաղների և լուսավորության բարձրակարգ լուծումներ։ Մեզ համար կարևոր է ոչ միայն գերազանց արդյունքը, այլև արժեքներ ստեղծելը։ Մեր գործունեության հիմքում որակն է, վստահությունը, հավատարմությունը և փոխադարձ հարգանքը, որոնք հիմք են հանդիսանում յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարատև և վստահելի համագործակցության համար։

Elastix-ի մասին

Պրեմիում նյութեր

Մենք օգտագործում ենք միայն սերտիֆիկացված նյութեր։

Փորձառու տեղադրում

Մեր հավաստագրված գործընկերները ապահովում են անթերի տեղադրում։

Անհատական դիզայն

Ցանկացած գաղափար՝ դասականից մինչև համարձակ։

4,500+
Ավարտված նախագծեր
14+
Տարիների փորձ
98%
Հաճախորդների գոհունակություն
Էլաստիկս ՍՊԸ — Ձգվող առաստաղներ Հայաստանում