Elastix-ի մասին

Elastix-ի մասին

Մասնագիտացված ենք ձգվող առաստաղների արտադրության և տեղադրման մեջ

Elastix ՍՊԸ-ն պաշտոնապես գրանցված և վստահելի ընկերություն է, որը մասնագիտացած է ձգվող առաստաղների, պրոֆիլային և լուսավորության համակարգերի ոլորտում։ Որպես արագ զարգացող ընկերություն՝ մենք կարևորում ենք բարձր որակը, պատասխանատու աշխատանքը, թափանցիկ համագործակցությունը և պրոֆեսիոնալ սպասարկումը՝ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների հետ։

Ոլորտում փորձ՝ 2012 թվականից

Բարձր որակ

Փորձ Հայաստանում՝ 2022 թվականից

Մասնագիտացված թիմ

Ինչու՞ ընտրել Elastix-ը

  • Պաշտոնական և վստահելի ընկերություն

    Elastix ՍՊԸ-ն պաշտոնապես գրանցված ընկերություն է՝ պատասխանատու և թափանցիկ աշխատանքային մոտեցմամբ։

  • Սեփական արտադրամաս և պահեստ

    Սեփական արտադրամասը և պահեստային համակարգը հնարավորություն են տալիս վերահսկել նյութերի պահպանումը, պատվերների պատրաստումը և սպասարկման ամբողջ գործընթացը։

  • Ճշգրիտ և մաքուր արտադրություն

    Ժամանակակից ծրագրային համակարգով ապահովում ենք միլիմետրային ճշգրտություն, իսկ առաստաղների ձևումն ու պատրաստումը կատարվում է հատուկ մաքուր աշխատանքային պայմաններում։

  • Ներմուծում և լայն տեսականի

    Ներմուծում և առաջարկում ենք առաստաղային նյութեր, պրոֆիլային ու լուսավորության համակարգեր, մոնտաժային պարագաներ և մասնագիտական գործիքներ՝ մշտապես համալրելով տեսականին նոր լուծումներով։

  • Մասնագիտացված և փորձառու թիմ

    10+ փորձառու մասնագետներից բաղկացած մեր թիմն ապահովում է պրոֆեսիոնալ մոտեցում՝ չափագրումից և նախագծումից մինչև արտադրություն ու վերջնական տեղադրում։

  • Երաշխիք և հետվաճառքային սպասարկում

    Տրամադրում ենք 15 տարվա երաշխիք առաստաղի նյութի և 3 տարվա երաշխիք տեղադրման աշխատանքների համար՝ ապահովելով նաև հետագա մասնագիտական աջակցություն։

  • Ամբողջական լուծումներ մեկ ընկերությունից

    Առաստաղի նյութից և պրոֆիլներից մինչև ինտեգրված լուսավորություն և դիզայներական լուծումներ՝ իրականացնում ենք ինչպես պարզ, այնպես էլ բարդ նախագծեր։

  • Սպասարկում ամբողջ Հայաստանում

    Իրականացնում ենք չափագրում, արտադրություն, մատակարարում և տեղադրում Երևանում և Հայաստանի մարզերում՝ սպասարկելով ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնես և մասնագիտական նախագծեր։

Մեր աշխատանքները իրական նախագծերում

Լրացուցիչ ծառայություններ

  • Դիզայն՝ առաստաղից մինչև ամբողջական ինտերիերային ոճավորում
  • Գիպսոկարդոնային աշխատանքներ և լուծումներ
  • Լուսավորության, քիվերի և օդափոխության համակարգերի տեղադրում
  • Լրացուցիչ ձայնամեկուսացում և էլեկտրամոնտաժային աշխատանքներ